
Ժամանակակից տղամարդիկ նախընտրում են տնային տնտեսությամբ զբաղվել. մասնագետներ

Ժամանակակից տղամարդիկ ավելի հաճախ են զբաղվում տնային տնտեսությամբ և երկար ժամանակ անցկացնում են իրենց ընտանիքների հետ: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հայտարարել են գիտնականները:
Նրանց փոխանցմմաբ՝ իրականացված հետազոտությունները վկայում են, որ, օրինակ, ռուսաստանցի տղամարդկանց 1/4-ը համաձայն է տնային տնտեսությամբ զբաղվել, եթե կինը համաձայնի ապահովել ընտանիքի բարեկեցությունը:
Ըստ հետազոտության՝ ռուսաստանցի տղամարդկանց մոտ փոխվում են գենդերային նախընտրությունները: Ներկայումս նրանք ավելի շատ նախընտրում են դառնալ բժիշկ ու մանկավարժ:
Չնայած այս ամենին՝ Ռուսաստանում շարունակում են ղեկավար պաշտոններում գերակշռել տղամարդիկ: