
«Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիա, Կրիշն ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար». Ռոնալդուի մայր

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, կարծում է, որ ֆուտբոլային մաֆիան խանգարում է որդուն ավելի շատ «Ոսկե գնդակներ» ձեռք բերել:
«Եթե ֆուտբոլային մաֆիա չլիներ, նա ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Նրանք այդպես չէին վարվի, եթե նա իսպանացի կամ անգլիացի լիներ: Դա տեղի է ունենում, քանի որ նա պորտուգալացի է: Չգիտեմ, արդյո՞ք նա այս տարի կստանա «Ոսկե գնդակը», բայց ես հավատում եմ դրան»,- Դոլորեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը