Բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մ սահել հարակից ձորակն ու կողաշրջվել

Նոյեմբերի 1-ին, ժամը 17։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վիգեն Ն.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մ սահել հարակից ձորակն ու կողաշրջվել. առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Բեռնատարի ուղևորը՝ Զոհրաբ Ն.-ն (ծնված 1963 թ.), բուժօգնության է դիմել Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930