Բաժիններ՝

«Մեսսին պետք է տղամարդկություն ունենա «Ռեալ» տեղափոխվելու և Ռոնալդուի պես այնտեղ ապացուցելու համար»․ Արգենտինայի հավաքականի դարպասապահ

«Բոկա Խունիորսի» և Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կոչ է արել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին տեղափոխվել «Ռեալ»:

«Կարող է թվալ, որ ես դեմ եմ արգենտինացուն, բայց քանի դեռ Մեսսին չի խաղում մեծ խաղերում, նա կմնա տնային խաղացող։

Նա պետք է տղամարդկություն ունենա, որպեսզի գնա «Ռեալ» և այնտեղ ապացուցի ամեն ինչ, ինչպես դա արեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հակառակ դեպքում՝ նա կմնա ընդամենը մեկ սովորական խաղացող:

Կրիշտիանուն եկավ աշխարհի լավագույն ակումբ: Մեսսին խաղում է տանը, որտեղ ամեն ինչ արվում է նրա հարմարավետության համար: Թող նա իրեն դրսևորի Չեմպիոնների լիգայում և Աշխարհի գավաթում, հակառակ դեպքում նա հավերժ կմնա պարզապես շատերից մեկը:

Երբ նա դա անի, ապա նա կպայքարի Կրոյֆի, Մարադոնայի և Պելեի հետ: Մեսսին խաղում է միայն այն ժամանակ, երբ նրան թույլ են տալիս խաղալ: Շատ հեշտ է խաղալ տանը, որտեղ ամեն ինչ արված է քեզ համար»,- ասել է Գատին El Chiringuito-ի եթերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս