Բաժիններ՝

Ներկայացվել է նոր Airbus A321neo-ն՝ հարմարավետ էկոնոմդասով

Ավստրալիայի Jetstar լոուկոստերն առաջին անգամ ցուցադրել է նոր Airbus A321neo-ն, որով չվերթներ կկատարվեն 2020 թվականից: Այդ մասին հայտնել է News.com.au-ն: Փոխադրողի հայեցակարգի համաձայն՝ թեթեւ բեռնատար կոնտեյներների օգտագործման հաշվին հանրանավը կայրի ավելի քիչ վառելիք եւ այդպիսով ավիաընկերություններին թույլ կտա իջեցնել տոմսերի արժեքը: Նոր ինքնաթիռի սրահը, որը տեղավորում է 232 ուղեւորատեղ, մշակված է այն կերպ, որ ճանապարհորդները թռիչքի ընթացքում իրենց առավելագույնս հարմարավետ զգան:

Օրինակ՝ ներսում տեղադրված են Recaro բրենդի էրգոնոմիական բազկաթոռներ՝ հարմար արմնկակալներով: Բացի դրանից, 40 սանտիմետով մեծացվել է ձեռնածանրոցի պահման կախովի դարակների չափը, իսկ առաստաղներին լուսադիոդային լուսավորումն ուղեւորներին թույլ կտա հարմարվել թռիչքի տարբեր փուլերին:

Ի լրումն Airbus A321neo-ի բազկաթոռների թիկնակները կունենան հետգցովի պլաստիկե գրպաններ սմարթֆոնները, պլանշետները եւ այլ անձնական իրեր պահելու համար: Նաեւ ուղեւորները կկարողանան օգտվել ժամանցային մուլտիմեդիական համակարգից եւ USB-ի միջոցով դրան միացնել իրենց սարքերը: Jetstar-ը հանրանավերի առաջին խմբաքանակը կստանա 2020 թվականից եւ նախ դրանցով կիրականացնի ներքին, իսկ այնուհետեւ միջազգային փոխադրումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս