
Աշնան գլխավոր թրենդը. ինչպե՞ս է Էմիլիա Քլարքը oversize կրում

Անառարկելի փաստ. գրեթե ցանկացած կին ավելի փխրուն և նրբագեղ տեսք ունի տղամարդու կտրվածքի կոստյումներով: Ապացույցը դերասանուհի Էմիլիա Քլարքի նոր կերպարն է:
Անցյալ գիշեր «Գահերի խաղը» սերիալի աստղն այցելել է Ջիմի Ֆելոունի շոուն, որտեղ խոսել է «Last Christmas» ֆիլմում իր դերակատարման մասին: Նկարահանման համար Էմիլիան ընտրել էր գծավոր կոստյում:
Նկարահանումներից հետո դերասանուհին կոստյումը համադրել է կարամելագույն oversize վերարկուի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը