Բաժիններ՝

Ռիհաննան ներքնազգեստի նոր հավաքածու է ցուցադրել

Ամերիկացի երգչուհի եւ Fenty նորաձեւության տան հիմնադիր Ռիհաննան գովազդել է ներքնազգեստի Savage x Fenty նոր շարքը: Նա լուսանկար էհրապարակել իր Instagram-օգտահաշվում։ Լուսանկարում արտիստուհին կողքի վրա պառկած է մահճակալին՝ սեւ կրծկալով եւ կիսավարտիքով, զուգագուլպայով՝ Savage x Fenty մակագրությամբ եւ բարձրակրունկ կոշիկներով:

Ռիհաննան իր կերպարը համալրել է երկու մանյակով եւ խոշոր ականջօղերով: Լուսանկարին կից գրության մեջ երգչուհին հայտնել է, որ նոր հավաքածուն, որը բաղկացած է երեք մոդելից, մշակվել է Ջալիլ Վիվերի՝ Fenty տան կրտսեր կրեատիվ տնօրենի կողմից, որին նաեւ համարում են Ռիհաննայի ոճաբանը: Բաժանորդների մեծամասնությունը հիացել է երգչուհու արտաքին տեսքով եւ գովաբանել է նոր ներքնազգեստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս