
My Chemical Romance ռոք խումբը վերամիավորվում է

My Chemical Romance ամերիկյան ռոք խումբը, որը ցրվել էր 2013 թվականին, հայտարարել է վերամիավորման մասին՝ Լոս Անջելեսում համերգ տալու համար: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Twitter-ում խմբի օգտահաշվում։
Return («Վերադարձ») խորագրով համերգն տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Shrine Expo Hall հարթակում: Տոմսի արժեքը կկազմի 149,5 դոլար: Մեկ գնորդը երկու տոմսից ավելի չի կարողանա ձեռք բերել: My Chemical Romance-ը կազմավորվել է 2001 թվականին Ջերարդ Ուեմ եւ Մայքի Ուեմ եղբայրների, ինչպես նաեւ Ֆրենք Այերոյի եւ Ռեյ Թորոյի կողմից: Խումբը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2010 թվականին: 2013 թվականի գարնանը խմբի մասնակիցները հայտարարել են դրա գոյությունը դադարեցնելու մասին: Խումբն առավել հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են՝ Helena-ն, Teenagers-ը, Sing-ը, Vampires Will Never Hurt You-ը, Welcome To The Black Parade-ը, Na Na Na-ն եւ Famous Last Words-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: