Samsung-ը զուտ շահույթի 52 տոկոս անկում է արձանարգել
Samsung Electronics-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում ընկել է 52 տոկոսով՝ մինչեւ 6,29 տրլն հարավկորեական վոն (5,4 մլրդ դոլար)՝ հիշողության չիպերի թույլ պահանջարկի պատճառով: Ընկերության մեկ տարի առաջվա եռամսյակային շահույթը հասել էր ռեկորդային 13,15 տրլն վոնի։
Օպերացիոն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 7,78 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 17,57 տրիլիոնի դիմաց: Samsung-ի հասույթը նվազել է 5,3 տոկոսով՝ մինչեւ 62 տրլն վոն: Կիսահաղորդիչների արտադրության ստորաբաժանման հասույթը նվազել է 29 տոկոսով՝ մինչեւ 17,59 տրլն վոն, օպերացիոն շահույթն ընկել է 78 տոկոսով՝ մինչեւ 3,05 տրլն վոն: Դիսփլեյների թողարկման բիզնեսի կոնսոլիդացված հասույթը նվազել է 8 տոկոսով՝ մինչեւ 9,26 տրլն վոն, իսկ օպերացիոն շահույթն աճել է 6,4 տոկոսով՝ մինչեւ 1,17 տրլն վոն:
ՏՏ-ի եւ շարժական հաղորդակցությունների ստորաբաժանումն ստացել է 29,25 տրլն վոնի (աճը՝ 17 տոկոս) հասույթ եւ օպերացիոն շահույթ՝ 2,92 տրլն վոնի չափով (աճը՝ 31,5 տոկոս): Սպառողական էլեկտրոնիկայի արտադրության ստորաբաժանման եկամուտները, որի մեջ մտնում է հեռուստացույցների թողարկման բիզնեսը, կազմել են 10,93 տրլն վոն (աճը՝ 7 տոկոս), օպերացիոն շահույթը՝ 0,55 տրլն վոն (աննշան նվազում): Samsung-ի բաժնետոմսերի գնանշումները չեն փոխվել հոկտեմբերի 31-ի սակարկությունների արդյունքներով: Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան 30 տոկոսով եւ գերազանցում է 347 տրլն վոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: