![](/banners/BeFunky-design.jpg)
Մերկելը կրկին օրհներգը նստած է լսել Հնդկաստանում Գանդիի հիշատակի արարողությանը
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/merkel.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում, հակառակ արարողակարգի, երկու երկրների ազգային օրհներգերը լսել է նստած: Նոյեմբերի 1-ին Գերմանիայի կանցլերը ժամանել է Նյու Դելի, որտեղ նրան դիմավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նրա ուղեւորության ծրագրում առաջին միջոցառումներից մեկը ծաղկեպսակ դնելն էր Մահաթմա Գանդիի՝ Հնդկաստանի անկախության համար հանգուցային դեմքի հիշատակի արարողությանը: Հնդկաստանի եւ Գերմանիայի ազգային օրհներգերի կատարման ժամանակ կանցլերը նստած էր սպիտակ պաստառով աթոռին՝ տեղավորված ոչ մեծ պատվանդանի վրա, ձեռքերը դնելով ծնկներին: Հունիսից ի վեր Մերկելը սաստիկ դողի մի քանի հրապարակային նոպաներ է ունեցել, պաշտոնապես պնդել են, որ կանցլերն իրեն լավ է զգում: Գերմանիա օտարերկրյա պետությունների ղեկավարների մի քանի այցերի ընթացքում վերջին ամիսներին կանցլերը, Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ, պետական օրհներգը լսել է աթոռին նստած, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: