Բաժիններ՝

Հոգեբանը՝ Նաիրի Հունանյանի վիճակի մասին

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է։ 80-օրյա ժամկետում պարզ կլինի՝ պատասխանը բացասակա՞ն կլինի, թե՞ դրական։

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի վարիչ, հոգեբան Նունե Վարդանյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ընդհանրապես ինչպիսի՞ն է լինում երկար տարիներ բանտախցում գտնվող մարդու հոգեբանական վիճակը։

«Բնականաբար, փոփոխված։ Սոցիալական ադապտացիայի փորձ չի ունեցել։ Չեմ կարող ասել, որ անպայման մարդը կունենա հոգեկան առողջության խնդիր, բայց այն, որ հուզական, հոգեկան վիճակներն ինչ-որ տրանսֆորմացիայի են ենթարկվում, դա հաստատ է։ Կան մարդիկ, ովքեր շատ ավելի ճկուն հոգեկան աշխարհ ունեն, իրենց մեջ ուժ են գտնում շատ բաներ հաղթահարելու համար։ Պետք է նրա հետ աշխատանք տարվի հոգեբանի, հոգեբույժի կողմից, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է»,- նշեց Նունե Վարդանյանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031