ԱԳՆ խոսնակը՝ Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցի արձագանքների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 168.am-ի հետ զրույցում  անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցին և դրան հաջորդած գնահատականներին, ասաց, որ հարցերին նախապես ծանոթացում չի եղել:

«Հարցերը չեն փոխանցվել: Առհասարակ ԱԳՆ-ն հարցազրույցների դեպքում  նախապես հարցեր չի վերցնում: Մենք նման քաղաքականություն չունենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցազրույցից հրաժարվելու պահանջներին՝ Նաղդալյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է իր առաջնահերթությունները և մոտեցումները ներկայացնել ու պաշտպանել տարբեր հարթակներում:

«Այդ թվում՝ համաշխարհային մակարդակով ամենամեծ սփռումն ունեցող և սուր հարցադրումներով հայտնի միջազգային լրատվամիջոցներում, ինչը ևս մեկ անգամ հավաստում է աշխարհի հետ հաղորդակցվելու մեր ինքնավստահության և կարողության մասին»,- հավելեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս