«Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում՝ սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը։
Բովանդակային բազան փաստարկային առումով նույնքան է թույլ է, որքան ողջ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած։
Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ եւ կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկրիրը ամրացնել դրսում։
Մի հետաքրքիր բան նկատեցի։ Նրանց թվում է, որ տապալված հարցազրույցի բուռն հանրային եւ քաղաքական արձագանքի պատճառը նախարարի անվայել եւ անպատվաբեր ձեւակերպումներն էին «նախորդների» մասին։
Այ տնաշեններ, հիշեցնեմ ձեզ, որ 2008 թվականի ամռանը Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան եւ մեզ հետ միասին լծվեց Մարտի 1-ի արտաքին քաղաքական հետեւանքների վերացման գործին։
Պիտի խոստովանեմ, որ նա բոլորիցս լավ էր աշխատում այն ժամանակ, շատ ավելի արդյունավետ ու համոզիչ էր կատարում իր ներքաղաքական առաջադրանքը։
Հ.Գ. Քանզի ասում են, որ լավ բաները չեմ նկատում, ասեմ, որ հարցազրույցի միակ լավ բանը նախարարի փայլուն անգլերենն էր»։
Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը։…
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 26. Oktober 2019