Բաժիններ՝

Մերիլին Մենսոնը հրապարակել է God՚s Gonna Cut You Down ամերիկյան ժողովրդական երգի հոլովակը

Մերիլին Մենսոնը YouTube-ում հրապարակել է God՚s Gonna Cut You Down ամերիկյան ժողովրդական երգի հոլովակը։

Սեւ-սպիտակ հոլովակում, որի գործողությունն սկսվում է հյուրանոցային համարում, ռոք-կատարողի ձեռքում մերթ հրացան է, մերթ կիթառ, այնուհետեւ նա հին պիկապով ուղեւորվում է անապատ, որպեսզի հողին հանձնի անհայտ հանգուցյալին, որը, ի վերջո, պարզվում է՝ Մենսոնն ինքն է:

Ամերիկայում God՚s Gonna Cut You Down-ն ավանդական երգ է, որի տեքստը նախազգուշական ուղերձ է մեղավորներին, որ նրանք պատժից չեն խուսափի: Այդ երգը բազմաթիվ երաժիշտներ կատարել են տարբեր ժանրերում:

Օրինակ, ջազային երգչուհի եւ քաղաքական ակտիվիստուհի Օդեթա Հոլմսը, «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլին, ամենահայտնի քանթրի երգիչներից մեկը՝ Ջոնի Քեշը եւ նույնիսկ՝ Մոբին: God՚s Gonna Cut You Down երգն առաջին անգամ Մերիլին Մենսոնի կատարմամբ հայտնվել է «24 ժամ ապրելու համար» (2017 թ.) ֆիլմի սաունդթրեքում, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Իթան Հոուքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս