Բաժիններ՝

Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից

Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք հոկտեմբերի 18-ին միաժամանակ բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ): Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), խոսքը վերաբերում է ամերիկացի աստղանավորդուհիներ Քրիստինա Քուկին եւ Ջեսիկա Մեիրին։

Դուրս գալու ընթացքում, որն սկսվել է Երեւանի ժամանակով 15:38-ին, ամերիկացի աստղանավորդները պետք է փոխարինեն կայանի՝ շարքից դուրս եկած արտաքին էներգաբլոկը: Սպասվում է, որ ՄՏԿ-ից դուրս նրանց գտնվելը կտեւի առնվազն 6,5 ժամ:

NASA-ում նշել են, որ ներկայիս առաքելության հաշվառմամբ կանայք ողջ պատմության ընթացքում 14 անգամ են դուրս եկել բաց տիեզերք: Նրանցից առաջինը դա արել է խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան 1984 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս