Բաժիններ՝

Հայտնի են Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքի մանրամասները

Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ջենիֆեր Լոուրենսը պաշտոնապես դարձավ Նյու Յորքի գեղարվեստի պատկերասրահի տնօրենի՝ Քուք Մարոնիի կինը: Գրանցման արարողությունն անցել է հանգիստ և համեստ, սակայն զույգը չի հրաժարվել հանդիսավոր արարողությունից:

TMZ պորտալը պարզել է, որ հոկտեմբերի 19-ին Ջենիֆեր Լոուրենսը և Քուք Մարոնին հարսանիք կանեն Ռոդ-Այլենդում: Հարսանիքը, որին ներկա է լինելու 150 մարդ, կազմակերպում է աստղային event-մենեջեր Մարկ Սիդը: Դերասանուհին հյուրերի հետ արդեն կիսվել է ցանկալի նվերների ցանկով: Դրանց թվում կան կահույք և խոհանոցային պարագաներ:

Հայտնի է դարձել նաև հարսանիքի ճաշացանկը: Որպես նախուտեստ՝ կմատուցվեն կարտոֆիլից պատրաստված բլիթներ, բրյուսելյան կաղամբով ուտեստ: Հիմնական ուտեստը կլինի կամ տապակած ձուկ՝ խոտաբույսերով և կիտրոնով, կամ տավարի ոտքեր՝ կծու սոուսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031