Բաժիններ՝

Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ում բաժանորդների աճի ռեկորդ է սահմանել

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Instagram սոցիալական ցանցում բաժանորդների աճի ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է Harper Bazaar-ը:

Հրատարակության տվյալներով՝ նրա էջին ընդամենը հինգ ժամ եւ 16 րոպեի ընթացքում բաժանորդագրվել է ավելի քան 1 միլիոն օգտատեր: Մինչ այդ նման ձեռքբերմամբ կարող էր պարծենալ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի էջը, որին 1 մլն մարդ էր բաժանորդագրվել 6 ժամում:

Ընդամենը մի քանի օրում Ջենիֆեր Էնիսթոնի օգտահաշիվը գրավել է ավելի քան 11 մլն մարդու, այդ թվում՝ բազմաթիվ հայտնիների՝ Ջասթին Թիմբեռլեյքի, Ջեսիկա Ալբայի, Ռիզ Ուիզերսփունի, Սալմա Հայեքի եւ ուրիշների ուշադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս