ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում:
Նախարարը երկու հանգամանք առանձնացրեց՝ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ավելի շատ է արտահանում, և ծավալներն արագ են աճում հենց միասնական մաքսային միության ուժով, սակայն բոլոր խնդիրները չէ, որ լուծված են՝ կան նաև օբյեկտիվ սահմանափակումներ.
Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին նա ասաց ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի մեկնարկին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել է նաև Ֆրանսիայի դատարանների կողմից՝ Արցախի հետ քույր քաղաքների համաձայնագրերը չեղարկելու հարցը:
ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասված է դատարանի ֆեյսբուքյան էջում:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել են 253 մլն դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Կատալոնիայի ոստիկանությունը հարկադրված է եղել հոկտեմբերի 14-ին բողոքի մասնակիցների դեմ ուժ կիրառել Բարսելոնայի օդանավակայանում:
2019թ. առաջին 8 ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 7 տոկոս ցուցանիշ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով, մշակող արդյունաբերության աճը 10.4 տոկոս է կազմել։ Արտահանման ընդհանուր աճը կազմել է 4.6 տոկոս, ծառայություններինը` 15.5, շինարարությանը՝ 4,4, զբոսաշրջության աճը` 12.3 տոկոս։ Տնտեսական տարվա հունվար-օգոստոս ամիսների այս ցուցանիշները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Մի խումբ բրիտանացի միջուկագետ-փորձագետներ ժամանել են Թեհրան՝ աջակցություն ցուցաբերելու Արաքի ռեակտորի արդիականացմանը:
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը:
Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին և ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ և թիմակիցների ու հետևորդների առկայությամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հրապարակումն է արել քուրդ ահաբեկիչներին չեզոքացնելու իրենց գործողությունների մասին: Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների սկզբից ավելի քան 140 ժամ հետո քրդական կողմի զոհերն արդեն 550-ն են: Ռազմական գործողության հետևանքով զոհվել են նաև 11 խաղաղ բնակիչ, 3 արտասահմանցի լրագրող:
Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին:
«Ներդրումներ ներգրավելը կարևոր ուղղություններից մեկն է, սակայն ասել, որ՝ «փայ» չենք մտնի, չենք խանգարի, դրանով ներդրումներ չեն լինելու, դրանով ներդրումներ Հայաստան չեն գալու»,- այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի ներդրումային միջավայրը։
Պարզվում է, որ 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» անվանումով՝ 600.000 եվրո բյուջեով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:
2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիններին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել։ Առաջին միտքը, որ առաջանում է, այն է, որ յուրաքանչյուրն իրենով է դատում, ու այստեղ ոչինչ անել հնարավոր չէ»։
Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են:
Աշխարհում Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել:
Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում էզենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ:
Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։
«Այս բյուջեն կարևոր ֆինանսատնտեսական փաստաթուղթ է մեր երկրի համար, և դրանով է որոշվելու՝ մեր երկիրը զարգանալո՞ւ է և ո՞ր ուղղությամբ է զարգանալու։ Այս բյուջեով դրված է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ, արդյո՞ք մենք կարող ենք դրանով ապահովել ներառական, թռիչքաձև աճ։ Բացի այդ, նախատեսված է հարկեր-ՀՆԱ-ն բարելավել 0,3 տոկոսով, այսինքն՝ ստվերն ըստ էության կրճատվելու է 0,3 տոկոսի չափով։ Ուստի այս մոտեցումը բավարար չէ մեր երկրի համար կտրուկ փոփոխություններ անելու համար»,- ասաց տնտեսագետը։
Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: