Բաժիններ՝

«6 ամիսների կտրվածքով գյուղատնտեսությունը 7 տոկոս անկում ունի». Տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2020 թվականի պետական բյուջեն ծախսերի մասով ունի 13,4 տոկոս աճ, իսկ եկամուտների դեպքում՝ ավելի քիչ։

«Այս բյուջեն կարևոր ֆինանսատնտեսական փաստաթուղթ է մեր երկրի համար, և դրանով է որոշվելու՝ մեր երկիրը զարգանալո՞ւ է  և ո՞ր ուղղությամբ է զարգանալու։

Այս բյուջեով դրված է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ, արդյո՞ք մենք կարող ենք դրանով ապահովել ներառական, թռիչքաձև աճ։ Բացի այդ, նախատեսված է հարկեր-ՀՆԱ-ն բարելավել 0,3 տոկոսով, այսինքն՝ ստվերն ըստ էության կրճատվելու է 0,3 տոկոսի չափով։ Ուստի այս մոտեցումը բավարար չէ մեր երկրի համար կտրուկ փոփոխություններ անելու համար»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ ողջունելի է, որ 2020 թվականի բյուջեով նախատեսված է տնտեսական աջակցության կամ զարգացման ծախսերի 84 տոկոսի աճ, որը երբևէ չի եղել։ Սակայն այդ ծախսերի աճը և Կառավարության նախանշած 4,9 տոկոս տնտեսական աճը համադրելի չեն։

«Շատ է խոսվում, որ մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ, բայց պետք է նկատենք, որ ունեինք զբոսաշրջության մասին ծրագիր, համաձայն որի՝ 2017-2020 թվականների ընթացքում պետք է ապահովեինք տարեկան 18 տոկոս զբոսաշրջիկների թվի աճ։ Կես տարվա տվյալներով՝ մենք ունենք ընդամենը 12,3 տոկոս։ Մենք պետք է դնենք պլան և հասնենք հաջողությունների, բայց այս Կառավարությունը կա՛մ դնում է շատ ցածր պլան և գերակատարելով այն՝ փորձում է  ցույց տալ, թե մեծ ձեռքբերումներ է ունեցել, կա՛մ պլանը շատ բարձր է դնում, և դրան չհասնելու դեպքում որևէ մեկնաբանություն չեն տալիս»,- շեշտեց նա։

Որպես օրինակ՝ տնտեսագետը բերեց գյուղատնտեսության ոլորտին վերաբերող բյուջեով նախատեսված ծրագրերը, որոնք, ըստ նրա՝ թերակատարվել են 50 տոկոսով։

Եվ վերջին վեց ամիսների կտրվածքով 7 տոկոս անկում ունի, որը կշարունակվի տարվա ընթացքում, և գյուղացին աղքատ կմնա ոչ միայն այս տարվա ընթացքում, այլև հաջորդ տարվա առաջին կիասամյակում։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս