ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախաձեռնությունը

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասված է դատարանի ֆեյսբուքյան էջում:

Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմաբկցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=778438445946305&id=567973740326111&__xts__[0]=68.ARAwx11Z7mtT7wRXJ32rDKEsmV-_mosloWEWSvPGz_bgXoaVUyzhX641qLqqaK92hDYD69gB-895VbGBw2TSc7EjrypNzRecLYuUExgG8yI3PSt-OwmgI1uXOqvrM5BhInbSQUX-gfMkrmGyBT3QLfPuAke0kWJ4sot1JXNoMFsbyDoND4-moooFwx4iM2J-bZqUX6-hSnt7bGAywlqprnSRu2tWPoX1ke68_kRLvAH-l-O85Rf9b2Bb6RNZyFQDFKSsqOok4M23KYnvBGVxbRDrTrvmjxnTrRh9qYYFbG1hr8zDjLDE6KU1pg-ElXXj-vk25VAyD7rs2R2Wq8w&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս