Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը և բողոքում էին խաղողի մթերման գներից։
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել:
«Եթե ցանկացած ուռուցքաբանական բաժանմունք մտնեք, հերթով հարցնեք, կտեսնեք, որ 10-ից 9-ը շատ ուժեղ ծխողներ են: Ինչքան հիվանդներիս հարցնում եմ՝ ծխո՞ւմ եք, պատասխանում են՝ այո. միշտ դրական այդ պատասխանն եմ լսում: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասը ծխողներն են: Եթե տանը, աշխատավայրում ծխում են, դա ևս կարող է ազդել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ:
Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին առնչվող մի շարք հարցեր:
2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում էր տնտեսական հեղափոխության և հեղափոխական ցուցանիշների մասին: Ի դեպ, տնտեսական աճի մասին փաստող տարբեր գրառումներ պարբերաբար հայտնվում են նաև վարչապետի ֆեյսբուքյան էջում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին եւ հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին:
Գերմանիայի Համբուգ քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերն անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա:
Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Շուտով կլրանա Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի երկամսյա ժամկետը: Մինչ այդ պաշտպանները բողոքարկում են նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում անդրադառնալով տնտեսական հեղափոխության հաջողության գրավականներին՝ նշեց, որ դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր հացը պետք է սեփական քրտինքով վաստակի։
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է իր այն հայտարարությունը, թե՝ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:
Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի իրեն երկար չսպասեցնել չտվող եզրակացությունը, որը պնդում է, թե տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին։ Դա մեզ չի զարմացնում, որովհետև մեր սահմանադրությունը «մեզ թույլ է տալիս» զիջել Արցախը, օրինականացնել թմրաբիզնեսը և նման շատ բաներ, որոնք մեր ժողովուրդը երբեք թույլ չի տալու։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեր ծավալուն հարցազրույցի մի մասը վերաբերում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։ Նրան նախ հիշեցրինք, որ իր անունը կապում են այս հանքի, ի մասնավորի՝ այն շահագործելու պատրաստ կանադական «Լիդիան» ընկերության հետ, որ նա ժամանակին եղել է «Լիդիանի» խորհրդի անդամ, ուստի հնարավոր է որոշակի շահեր ունենա հանքի շահագործման հարցում։ […]
Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին:
«Եթե իրենց՝ քայլականների վարքագիծը դեռ կարելի է հասկանալ, հանրապետականներին՝ ոչ մի կերպ չեմ հասկանում։ Երեկ իրենք մոռացել էին, որ ընդդիմություն են և առաջնորդվում էին՝ «լավին լավ ասենք» կլասիկ ընդդիմության հոգեբանությամբ։ Տղերք, Փաշինյանը ձեր աջակցության ու PR կարիքը չունի, իսկ եթե որոշել եք դուք PR-վեք իր ֆոնին, ասեմ, որ չի ստացվել։ Ասեմ նույնիսկ ավելին. Նժդեհը, ոչ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր,ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է։ Այս մասին այսօր «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։