Բաժիններ՝

Աննա Հակոբյանը՝ իր վարսահարդարի մասին

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը:

Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի եւ ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի։

Նրա որդին՝ Միկան, հարդարեց մազերս, Բիանկա անունով մի աղջիկ մեյքափ արեց։ Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. «Make her beautiful, she is the First Lady of my country». համոզում էր նա։

Ուղղակի ցնցող է, երբ աշխարհի մյուս ծայրում հանդիպում ես այսպիսի հայի, կարեւոր չէ՝ ինչ կլինի. միեւնույնն է՝ դու քեզ վստահ ես զգում!!!

Լուսանկարներում կարող եք գտնել պարոն Վարդանին, նրա որդուն եւ Բիանկային»:

https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2647879701922289

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031