Ոստիկանությունն օրվա իշխանության ծառայո՞ղն է. Ահարոնյանը չի մեկնաբանում

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է։ Այս մասին այսօր «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

168.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց՝ ոստիկանոթյունում կիսո՞ւմ են արդյոք Արարատի մարզպետի տեսակետն ու համարո՞ւմ են իրենց օրվա իշխանության ծառայողը։

Հարցին ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Որևէ մեկնաբանություն չեմ կարող անել. Պարզապես՝ չեմ մեկնաբանում»։

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նաև մանրամասել է.

Կարդացեք նաև

«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031