«Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրենը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Բուկինիստ» ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Բուկինիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Լորիսի Վարդանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: