«Ցավում եմ, որ փչացնում եմ Ձեր հաշվետվությունը «պատռոնին»». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «YouTube-ում հաստատ նայած կլինեք ֆոկուսների վիդեոներ, որոնց վերջում բացահայտվում է ֆոկուսի գաղտնիքը։ Թող ներեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներս, բայց նման մի բան պիտի անեմ` քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանության մեջ։

Երբ դու ունես տոտալ ձախողում մի շարք կարեւորագույն ներքաղաքական ու միջազգային թեմաներով եւ իրական ընդդիմությունը անդադար դրանք բարձրաձայնում է՝ դու պիտի դիմես «գեշ ընկերուհու» օգնությանը. որեւէ «ընդդիմադիր» կուսակցություն պիտի փորձի զբաղեցնել քո ընդդիմախոսներին ՝ իր վրա ուշադրություն գրավելով։

Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» պիտի որեւէ կերպ հարձակվի արմատական ընդդիմադիր Հանրապետականի վրա ու փորձի զբաղեցնել մեր մարդկային ռեսուրսը այդ դիսկուրսով։

Բայց թարսի պես նույն ժամանակահատվածում դու ունենում ես շատ կարեւոր հակասահմանադրական նախաձեռնություն՝ երկրի բարձրագույն դատական իշխանության (Սահմանադրական դատարանի) բռնազավթման գործընթաց ու «գեշ ընկերուհիդ»/«ընդդիմությունդ» սկսում է паляться լինելը, որովհետեւ իրենց ձայները քեզ պետք են իբր միասնական քաղաքական պահանջ ձեւավորելու համար։

Ցավում եմ, որ փչացնում եմ Ձեր հաշվետվությունը «պատռոնին», բայց մենք ունակ ենք միաժամանակ անդրադարձնել թե ձեր հարձակումները, թե քննարկել իշխանության կիքսերը, թե քաղցր սուրճ խմել։ Մանավանդ, որ ձեր հարձակումներին հակադարձելը առանձնապես շատ մտավոր ռեսուրս չի տանում։

Հ.Գ. Հա, մեկ էլ՝ Դավիթ, արի դու միջկուսակցական պոլեմիկաների մեջ մի խառնվի էլի։

Քոնը քաղաքապետի հետ բլոտ խաղալն է։ Մաքսիմում։

Ու ցավալիա, որ փոքր կուսակցության մեծ գիգանտները փոխանակ մի դասական պատասախան տան՝ թաքնվում են քո եւ Անիի մեջքի հետեւում»։

YouTube-ում հաստատ նայած կլինեք ֆոկուսների վիդեոներ, որոնց վերջում բացահայտվում է ֆոկուսի գաղտնիքը։ Թող ներեն Լուսավոր…

Gepostet von Hayk Mamijanyan am Dienstag, 24. September 2019

Տեսանյութեր

Լրահոս