
«Մենք ունենք այս խաղն օգտագործելու եզակի հնարավորություն` աշխարհը դեպի լավը փոխելու համար». Ռապինո

Ամերիկացի Մեգան Ռապինոն, ով ՖԻՖԱ-ի համաձայն՝ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, մրցանակը ստանալուց հետո ելույթ է ունեցել:
«Ես խոսքեր չունեմ: Առաջինը և ամենակարևորը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և ընկերներին: Շնորհակալություն այն աջակցության համար, որ ստացա: Շնորհակալ եմ բոլոր այն մարզիչներին, ովքեր իմ կարիերայի ընթացքում աշխատել են ինձ հետ:
Այս տարին աչքի ընկավ կանանց ֆուտբոլով: Նրանց համար, ովքեր նոր են նկատել ՝ դուք մի փոքր ուշացել եք երեկույթից: Իսկապես անհավատալի էր Աշխարհի գավաթի խաղարկության կազմում լինելը: Զարմանալի էր այն էնտուզիազմը, որով մենք խաղացինք:
Կան մի քանի պատմություններ, որոնք ինձ ոգեշնչեցին այս տարի: Սրանք Ռահիմ Ստերլինգի և Կալիդա Կուլիբալիի պատմություններն են, ովքեր այս մրցաշրջանում հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին և կայունորեն արձագանքեցին իրենց հանդիպած ռասիզմի գարշելի դրսևորումներին:
Եթե մենք իսկապես ուզում ենք իրական փոփոխություններ տեսնել, եթե ոչ միայն Ստերլինգը և Կուլիբալին, այլև մեզանից յուրաքանչյուրը վրդովված լինի, եթե մեզանից յուրաքանչյուրը վրդովված լինի հոմոֆոբիայի դրսևորումներից… Մենք ունենք անհավատալի հնարավորություն, որպեսզի մենք լինենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Այնքան հաջողություն: Հիանալի հարթակ:
Ներկաներից յուրաքանչյուրին խնդրում եմ փորձել ձեր հարթակներում և կիսել ձեր հաջողությունները: Մենք ունենք այս խաղն օգտագործելու եզակի հնարավորություն` աշխարհը դեպի լավը փոխելու համար: Հուսով եմ, որ իմ խոսքերը հասնում են ձեր սրտին: Եկեք մի բան անենք, որովհետև մենք ունենք անհավատալի ուժ»,- ասել Է Ռապինոն:
Սիրարփի Աղաբաբյան