«Լիվերպուլը» մոտ է Nike-ի հետ ռեկորդային պայմանագրի ստորագրմանը
Nike-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Լիվերպուլի» նոր տեխնիկական հովանավորը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մերսիսայդցիները մոտ են ամերիկյան ընկերության հետ համաձայնագրի ստորագրմանը, և այս գործարքը ռեկորդային կդառնա Անգլիայի համար:
«Լիվերպուլի» պայմանագիրը ներկայիս տեխնիկական հովանավորի՝ New Balance-ի հետ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 45 միլիոն ֆունտով, ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը:
Միևնույն ժամանակ՝ 2018-ի դեկտեմբերից ի վեր «կարմիրները» բանակցություններ են վարում հանդերձանքներ արտադրող բոլոր առաջատար ընկերությունների հետ, ներառյալ՝ adidas-ի և Puma-ի:
ԱՊԼ-ի ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որն adidas-ից ստանում է տարեկան 75 միլիոն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը