Նիկոլ Փաշինյանը որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը եւ բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։
Այդ սկզբունքով Վալերի Օսիպյանին, որի ազատումը կառավարության աշխատակազմի ղեկավարը բացատրում էր նրա վատ աշխատանքով, նշանակեց գլխավոր խորհրդական, երեկ էլ իր օգնական նշանակեց աղմկոտ պատմություններից հետո 3 շաբաթ առաջ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայության նախկին պետ Սուրեն Ղամբարյանին։
Դրան նախորդել էին Ղամբարյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ անառողջ մթնոլորտի մասին մամուլի հրապարակումները, իսկ Ղամբարյանի եւ իր նախկին տեղակալ Արսեն Օհանյանի միջեւ հրապարակային կոնֆլիկտ կար։ Ղամբարյանը հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: