
Փաշինյանն անհանգստացել է. նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ քրգործ բացելու հնարավորությունը. «Փաստ»

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:
«Ըստ մեր աղբյուրների, նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաեւ հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլեւս չլինի ՀՖՖ նախագահ։
Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու եւ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։
Ստեղծված կացությունը հաղթահարելու նպատակով Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա որոշակի կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: