Բաժիններ՝

Բժիշկը նշել է, թե ինչպես կարելի է քնել ընդամենը 1 րոպեի ընթացքում

Tumblr-ի օգտատերերը գտել են մի տեսանյութ, որում բժիշկ Էնդրյու Ուեյլը ցույց է տալիս, թե ինչպես է գործում 4-7-8 շնչառության տեխնիկան: Բժիշկը պնդում է, որ տվյալ մեթոդը կօգնի, օրինակ՝ հաղթահարել սթրեսը և անհանգստությունը, ինչպես նաև՝ ավելի հեշտ քնել: Քայլերի հերթականությունը ներկայացնում ենք ստորև:

Լեզվի ծայրը կպցրեք վերին առջևի ատամների քիմքին և պահեք այդպես

Արտաշնչեք ամբողջությամբ

Չորս վայրկյան հանգիստ շնչեք քթով

Շունչը պահեք յոթ վայրկյան

Ութ վայրկյան ամբողջությամբ արտաշնչեք բերանի միջոցով՝ սուլիչի ձայն հնչեցնելով

Բժիշկը վստահեցնում է, որ այս տեխնիկան ձեր կյանքի մի մասը դարձնելու համար հարկավոր է ավելի շատ պարապել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս