Բաժիններ՝

«Գահերի խաղը» Emmy մրցանակ է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ

«Գահերի խաղը» Emmy մրցանակ է ստացել լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում: 71-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակումն իրականացրել է Fox հեռուստաալիքը։

Մրցանակի համար պայքարող մյուս սերիալների թվում էին՝ «Ավելի լավ է զանգահարեք Սոլին», «Սպանել Եվային», «Օզարք», «Թիկնապահը», «Կեցվածք», «Ժառնագորդները» եւ «Այդ մենք ենք» ժապավենները: «Չեռնոբիլ» սերիալը (2019 թ.) Emmy է ստացել երեք անվանակարգում՝ որպես լավագույն մինի-սերիալ (Քրեյգ Մեյզին, Ջեյն Ֆեզերսթոուն եւ Քերոլին Շտրաուս), մինի սերիալի կամ ֆիլմի ռեժիսուրայի համար (Յոհան Ռենք) եւ մինի սերիալի կամ ֆիլմի սցենարի համար (Քրեյգ Մեյզին):

Այս աշխատանքը ներկայացված է Emmy-ի 19 անվանակարգում եւ զիջում է միայն «Գահերի խաղին», որը ներկայացվել է 32 անվանակարգում: Դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն դերի համար «Էմմի» արձանիկի դափնեկիրը դարձել է Բիլի Փորթերը՝ «Կեցվածք» սերիալի համար, համանման պարգեւը կնոջ դերի համար ստացել է Ջուդի Քեմերը՝ «Սպանել Եվային» սերիալի համար: Փիթեր Դինքլեյջն արձանիկին արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում «Գահերի խաղը» սերիալի համար:

Կնոջ դերի համար արձանիկն ստացել է Ջուլյա Հառները՝ «Օզարք» սերիալի համար: «Էմմի»-ն ամերիկյան հեռուստատեսային մրցանակ է, որը համարվում է «Օսկար»-ի (կինոյի համար), «Գրեմմի» մրցանակի (երաժշտության համար) եւ «Թոնի» մրցանակի (թատրոնի համար) հեռուստատեսային համարժեքը: Մրցանակը հանձնվում է 1946 թվականին հիմնված Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ակադեմիայի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս