«Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը:
Մեր տեղեկություններով՝ դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:
Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, եւ Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: