Բաժիններ՝

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Երևանի Թումանյան հասցեում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով՝ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Դրական և բացասական տեղաշարժեր չեն նկատվում. այս մասին 168.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ սկսել է ինքնուրույն շնչել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Թումանյան հասցեում տեղի է ունեցել դժբախտ պատահար. երեխան նստած է եղել պատուհանագոգին, հենվել է պատուհանի ցանցին՝ վայր ընկել 6-րդ հարկից: Երեխան և իր ընտանիքի անդամներն ԱՄՆ քաղաքացիներ են և Հայաստան էին ժամանել կարճ ժամանակով՝ հանգստանալու նպատակով:

ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս