
Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոններ եւ նոութբուք. Bloomberg

Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերին կներկայացնի iPhone երեք նոր սմարթֆոն եւ MacBook Pro նոութբուք՝ ավելացված 16-դյույմանոց էկրանով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սմարթֆոնների նոր մոդելները ենթադրաբար կկոչվեն Pro iPhone. դրանք կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max եւ iPhone XR սմարթֆոններին: Նորույթները հանդերձված կլինեն լրացուցիչ խցիկով, ինչը «թույլ կտա օգտատերերին՝ ավելի մեծ տարածություն ընդգրկել օբյեկտիվի տեսադաշտում», գրում Է գործակալությունը:
Դրանցում նաեւ կտեղակայվի դեմքի եռաչափ սքանավորման սենսորի Face ID արդիականացված համակարգը: Բացի այդ, կմեծացվի սարքերի անջրաթափանցիկությունը, կնորացվի OLED դիսփլեյը, կհայտնվի A13 ավելի հզոր պրոցեսորը:
Միաժամանակ Bloomberg-ը նշում է, որ նոր մոդելները չեն ապահովի հինգերորդ սերնդի (5G) շարժական կապը:
Ինչ վերաբերում է 16-դյույմանոց էկրանով MacBook Pro-ին, ապա այն ամենամեծը կդառնա ընկերության նոութբուքերի շարքում: Բացի այդ, Apple-ը պլանավորում է թողարկել iPad Pro նոր պլանշետներ՝ «բարելավված ֆոտոխցիկով եւ ավելի հզոր պրոցեսորով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: