Ոստիկանները 26-ամյա երիտասարդին բերման են ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտեցին:
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Կոմիտասի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդենիս քաղաքի 26-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված:
26-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխունա է, իրենն է, պահում է օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորաձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: