Բաժիններ՝

Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել է 23-ամյա վաղեմության հագուստով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել է 23 տարի առաջ գնված հագուստով: Այդ մասին ասված է Deutsche Welle հրատարակության Facebook-օգտահաշվում:

Լուսանկարիչները քաղաքական գործչին պատկերել են երկար մետաքսե բլուզով՝ վառ երկնագույն-վարդագույն պրինտով ծալվածքով:

Նշվում է, որ առաջին անգամ այս տեսքով նա ներկա է գտնվել Բայրոյթում Վագների երաժշտության փառատոնի բացմանը, որը տեղի է ունեցել 2002 թվականին: Դրանից հետո նա այս հագուստով հանրությանը ներկայացել է  2008 եւ 2017 թվականներին:

Սոցցանցի օգտատերերը հավանություն են տվել կանցլերի ընտրությանը: «Հանրային մարդիկ հենց նմա օրինակ պետք Է տան»,- գրել է նրանցից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս