
Արփիի ծննդյան արարողությանը մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Նիկոլ Փաշինյանի հումորային գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը:
Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ:
Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:
Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:
Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:
Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:
Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթևեկությունը դադարեցվել է:
Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 18. August 2019