
«Ավելի լավ է պարտվել հիմա, քան մրցաշրջանի ավարտին». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Լա Լիգայի 1-ին տուրում «Ատլետիկից» կրած պարտությունը (0:1):
«Այս մարզադաշտում խաղալը միշտ էլ շատ դժվար է: Ի սկզբանե մրցակիցը ուժեղ ճնշում գործադրեց մեզ վրա և ֆիզիկապես ավելի լավն էր, չնայած երկրորդ խաղակեսում նրանք մի փոքր հարված ստացան:
Ի վերջո, հաղթանակը կամ պարտությունը միայն դետալներ են: Ավելի լավ է պարտվել հիմա, քան մրցաշրջանի ավարտին:
Ինչ վերաբերում է պարտության պատճառներին, մենք արձակուրդից հետո ենք վերադարձել, կան նոր խաղացողներ… Երբեմն պատրաստվում եք, բայց ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես սպասվում էր»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան