
Տնական կվաս

Բաղադրիչներ
1. Սառը ջուր – 5 լ
2. Եղերդակ (Цикорий) – 2 թ/գ
3. Կիտրոնաթթու – 1 թ/գ
4. Շաքարավազ – 650 գ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա:
2. Եռալուց հետո անջատել և սառեցնել մինչև թարմ կաթի ջերմաստիճանի:
3. Ավելացնել 5 գ խմորիչ:
4. Սպասել 3-4 ժամ, որպեսզի փրփուր հայտնվի (եթե փրփուր չառաջանա, գիշերը թողնել տաք վայրում):
5. Պատրաստի կվասը լցնել շշերի մեջ և սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը