Բելգիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Պորտուգալիայի Էվորայի օկրուգում կալանավորել են բելգիացի զինավաճառ Ժակ Մեսիեին: Այս մասին հայտնել է Le Soir թերթի կայքը՝ վկայակոչելով դաշնային ոստիկանությունը:
Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ (դասալքություն) հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քննչական […]
«Գետառը նորից կեղտոտ է, այնտեղ նորից առնետներ, ինչ խոլերային իրավիճակ ասես՝ կա: Երևան քաղաքի բնակիչները խաբված են, որ բակ այց ենք կատարում, բնակիչները խայտառակ ձևի վիրավորանքներ են հասցնում: Երևանցին իրականում խաբվել է, որովհետև հավատաց ռեկլամներին, իսկ հիմա խիստ վիրավորված է քաղաքային իշխանություններից»
Ավելի քան մեկ ամիս տեւած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղեւորվի այլ անվանման ներքո:
«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։
Օգոստոսի 16-ին, ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 75-րդ տարում մահացել է ամերիկացի կենսաքիմիկոս Քերի Մուլիսը, որը Նոբելյան մրցանակ է ստացել ԴՆԹ-ի անալիզի պարզ եւ ոչ թանկ մեթոդի հայտնաբերման համար: Այդ մասին գրել է New York Times-ը:
Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի և Ամերիկայում հայ համայնքի համար նվազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու դառնալու հնարավորությանը, ապա վիճակագրական տվյալները տրամադրում են բավական տարբեր թվեր, օրինակ՝ «CNN»-ի և «New York Times»-ի տվյալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը ժողովրդի մեջ ստացել է «Սարդ-մարդ» մականունը, Հոնկոնգի երկնաքերներից մեկի վրա ամրացրել է դրոշ՝ յուրատեսակ կոչ Չինաստանին եւ Հատուկ վարչական շրջանին հաշտվելու բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքն ընդունելու Հոնկոնգի իշխանությունների մտադրությունից դժգոհության պատճառով:
Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող է հաղթահարել ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված բռնությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար:
Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10.00-16.00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որը տարիներ առաջ հեռացավ Հայաստանից՝ չդիմանալով ծառուկյանական ճնշումներին, անցած ամիս կարճ ժամանակով եկել է Հայաստան եւ մտերիմներին ասել, որ, հավանաբար, աշնանը՝ հոկտեմբերի վերջին, ընտանիքով կվերադառնա Հայաստան ու նոր բիզնես կսկսի։
Գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին բաց կթողնի Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը:
Օգոստոսի 15-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 16-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում:
«911» ծառայությանն օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատգամավորի բարձրաձայնած խնդրին ծանոթ են, և նախարարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։
Ճշտված տվյալների համաձայն, 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մի աղբյուր:
Ինչ ասես, որ չեն հորինում Չինաստանում, հատկապես իրենց սիրելի երեխաների համար: Մտքներովդ անցե՞լ է մանկասայլակ-կարուսելը: Մանրամասները դիտեք տեսանյութում:
Հարձակվող Ուեյն Ռունին, ով վերջերս պայմանագիր է ստորագրել «Դերբի Քաունթիի» հետ, ընտանեկան հարաբերությունների մասնագետի է վարձել, որպեսզի վերջնականապես թողնի խմելը և փրկի իր ամուսնությունը:
Դերասանուհի Քեյթ Բլանշեթը խորհրդածում է ստեղծագործական կարիերան ավարտելու շուրջ: Այդ մասին հայտնել է Vulture ինտերնետ-պորտալը, որին հաջողվել է դերասանուհուց հարցազրույց վերցնել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Ո՞ւր ես կորել, Բեռնադեթ» (2019 թ.) ֆիլմի Նյու Յորքում կայացած պրեմիերային ցուցադրությունից հետո, ֆիլմ, որը պատմում է մի կնոջ անձնական դրամայի մասին, որը փորձում է երջանկություն գտնել աշխարհի ծայրում: