
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Օգոստոսի 16-ին, ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: