Բաժիններ՝

Ռունին մասնագետի է վարձել, որպեսզի վերջնականապես թողնի խմելը և փրկի իր ամուսնությունը

Հարձակվող Ուեյն Ռունին, ով վերջերս պայմանագիր է ստորագրել «Դերբի Քաունթիի» հետ, ընտանեկան հարաբերությունների մասնագետի է վարձել, որպեսզի վերջնականապես թողնի խմելը և փրկի իր ամուսնությունը:

«Ուեյնը շատ էր խմում ԱՄՆ-ում, ինչը կնոջ հետ խնդիրներ է առաջացրել: Նա ասես ոչնչացնում էր իրեն՝ երեկոյան տանը խմելով: Բայց երբ նա վերադառնա հայրենիք հոկտեմբերին, ցանկանում է ամեն ինչ շտկել: Նա ուզում է մաքուր էջից սկսել, նա գիտի, որ ալկոհոլից հրաժարվելն օգուտ կբերի բոլորին: Քոլինը նույնպես համոզում էր նրան թողնել խմելը, բայց այն ժամանակ Ռունին կնոջը չէր լսում»,- աղբյուրին է մեջբերում The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս