Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար:
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!!
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որը ռուսաստանցիների համար պարզեցնում է երկրի քաղաքացիության ստացումը:
վ
«ԱրմենԹելիե «Կենտրոնե ավտոմատ հեռախոսակայանի խափանման պատճառով ժամանակավորապես չի գործում «1-01ե փրկարարական հեռախոսահամարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
«Մենք պատվիրել ենք 8000 պլաստմասսե աղբաման, որովհետև դա ավելի մատչելի է: Բարձր որակի աղբամաններ ենք բերում: Բերում ենք նաև մեքենաներ: Իսկ «ՍանիՏեքի» հետ բանակցությունները մինչ այժմ որևէ արդյունք չեն տվել: Նրանց գործողություններն անտրամաբանական են»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Կարևոր է արձանագրել, որ դեռ մինչև ընտրություններն էլ շատ լուրջ էր կանգնած աղբահանության հարցը և վիճակն ավելի վատ էր, քան հիմա: Խնդիրն այն է, որ դա համակարգային խնդիր է: Համակարգը, որը դրվել էր մի քանի տարի առաջ, սխալ էր: Առաջին սխալը, որ քաղաքային իշխանությունները թույլ են տվել՝ մեկ ընկերությանն են տվել ամբողջ աղբահանությունը»,- ի պատասխան՝ ասաց Մարությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, համապատասխան հրամանագիրն օգոստոսի 13-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։
Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ եւ Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում՝ միջոցներ ձեռնարկել դրա նորմալացման համար:
Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի հետ քննարկում է «Սանիտեքի» խնդիրը (ուղիղ)
Ես կառաջարկեի ավելի պարզ ճանապարհ:
Ունենալ՝ Նիկոլ Փաշինյան- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան- ՀՀ միակ դատավոր Նիկոլ Փաշինյան – ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը ընթացիկ տարվա հունվար-հունիսին փաստացի գներով կազմել է 27.3մլրդ դրամ:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը:
Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ է արել Եվրամիության երկրներին համոզել բաշխելու Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին։
Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է
«Արայիկը վերջերս էր եկել արձակուրդ, գոհ էր ծառայակիցներից, գրեթե ամեն օր նա ծնողների հետ կապի մեջ է եղել, եղբորն է միշտ զանգահարել, դրա համար են տարել Արցախ՝ երևի քննություն իրականացնելու համար»,- նշեց Ա. Ստեփանյանը։
Օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր:
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: