«Իրենք «ինստիտուցիոնալիզմ» ասելով հասկանում են իրենց համար ցանկալի անձանց ներթափանցումը իշխանության բոլոր ճյուղեր»
«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն ուշագրավ է դատավորների տարիքային շեմի իջեցման առաջարկով, սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը «խրախուսող» դրույթներով, որոնք մի կողմից զավեշտ են թվում, իսկ մյուս կողմից էլ՝ վերջ դնում Սահմանադրական դատարանի «նախագահ» կարգված Վ. Գրիգորյանի առաջ քաշած «դատավոր» և «անդամ» արհեստական դիսկուրսին:
Սակայն, չեմ կարող չանդրադառնալ ոչ պակաս կարևոր նախագծի, որը տեղ է գտել փաթեթում: Խոսքը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին է վերաբերում: Շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն` հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները ակնհայտ նահանջ են ապրել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ նախատեսում էր հանձնաժողովի անդամի ընտրության շատ ավելի բարդ ընթացակարգ, որն ուներ բավականին լուրջ հիմնավորումներ: Բացի այդ հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական և աշխատանքային պահանջները շատ ավելի բարձր էին քան ներկայացվում են այսօրվա նախագծում:
Ընդունված օրենքում ամրագրված պայմանները ոչ միայն ապահովվելու էին ընտրության ձևի բարդությունը, ինչը ևս, կարծում եմ կարևոր է, այլ նաև ապահովվելու էին օբյեկտիվ նախադրյալներ հենց թեկնածուների համար:
Մի իշխանություն, որն ամեն քայլափոխին գոռում է ինստիտուցիոնալիզմի, ինստիտուտների ժամ առաջ կայացման անհրաժեշտության մասին, ուղղակի վերացնում է այդ ինստիտուցիոնալիզմի հիմքերը՝ շրջանառության մեջ դնելով այսպիսի օրենքներ:
Դա արվում է մի շատ պարզ պատճառով: Իրենք «ինստիտուցիոնալիզմ» ասելով հասկանում են իրենց համար ցանկալի անձանց ներթափանցումը իշխանության բոլոր ճյուղեր, կառավարման բոլոր օղակներ: Իրենց ընկալմամբ ինստիտուցիոնալ համակարգը` ամրապնդումն ու երաշխիքների ստեղծումն է հենց ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այսպես են տեսնում այսօրվա իշխանությունները սպասվելիք իրավական, քաղաքական, ֆինանսական և սոցիալական պատասխանատվությունից խուսափելու ճանապարհը։
Եթե առանց իրավական փաթեթավորման մատուցենք այսօրվա իշխանությունների նկրտումները՝կունենանք դատական իշխանության և ինքնավար պետական մարմիններին ներկայացվող հետևյալ պահանջները.
Ունենալ Հանձնաժողով, ՍԴ դատավորներ, դատավորներ, ովքեր ընդունակ չեն դիմադրել օրվա իշխանությունների անօրենություններին և կբավարարվեն իրենց «բարձր» կոչումներով, նաև ֆինանսական բարվոք պայմաններով:
Ես կառաջարկեի ավելի պարզ ճանապարհ:
Ունենալ՝ Նիկոլ Փաշինյան- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ,
Նիկոլ Փաշինյան- ՀՀ միակ դատավոր
Նիկոլ Փաշինյան – ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ:
Հ.Գ. Չնայած վերջին կետը կարող է նոր իշխանափոխության պատճառ դառնալ: Միգուցե այս անգամ էլ Վահե Գրիորյանը որոշի պարալիզացնել երկրի կյանքը հանուն իր թվացյալ պաշտոնի»։
Աննա Մկրտչյան
<<Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>, <<…
Gepostet von Anna Mkrtchyan am Dienstag, 13. August 2019