Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 27.3 մլրդ դրամ
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը ընթացիկ տարվա հունվար-հունիսին փաստացի գներով կազմել է 27.3մլրդ դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2018թ.-ի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 0.3 %-ով:
«2019թ. հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում աճել են ԽԵԿ գլխաքանակը` 2.9 %-ով, այդ թվում կովերինը` 3 %-ով, խոզերինը՝ 22.2 %-ով, ՄԵԿ գլխաքանակը նվազել է 4.3 %-ով, թռչուններինը՝ 3.3 %-ով: 2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 4.8 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել ով 1.6 %-ով), արտադրվել է 26.5 հազ.տոննա կաթ (աճել է 4.8 %-ով), 21.2մլն հատ ձու (նվազել է 14.6 %-ով) և 204.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (աճել է 22.3 %-ով):