Google Pixel 4. Սուպեր հարթ էկրան, ավելի շատ հիշողություն և այլ մանրամասներ
Սմարթֆոնի թողարկումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 4-ին:
9to5Google կայքէջը, վկայակոչելով իր հուսալի աղբյուրին, բացահայտել է Google Pixel 4-ի մի շարք մանրամասներ: Եթե հավատանք էկրանի և հիշողության մասին նոր տեղեկություններին, ընկերությունը պատրաստում է իսկապես ֆլագմեն:
5.7 դյույմանոց Pixel 4-ը և 6.3 դյույմանոց Pixel 4 XL-ը կունենան էկրաններ, որոնց թարմացման մակարդակը 90 Հց է: Նման դիսփլեյով կարող են հպարտանալ միայն OnePlus 7 Pro-ն և մի քանի այլ սարքեր: Այս հաճախականությամբ պատկերն իսկապես դառնում է ավելի հարթ, բայց մարտկոցը սկսում է արագորեն սպառվել: Մասնագետները հուսով են, որ Google-ը կլուծի այս խնդիրը: Ըստ լուրերի, Pixel 4-ի և Pixel 4 XL-ի մարտկոցը կունենա 2800 և 3700 մԱ/ժամ հզորություն՝ համապատասխանաբար:
Այս տարվա մյուս ֆլագմենների պես, Snapdragon 855 պրոցեսորը կտեղադրվի Pixel 4-ում: RAM-ը կլինի 6 ԳԲ: Սա շատ լավ նորություն է, եթե հիշենք, թե որքան վատն էր Pixel 3-ի հիշողության կառավարումը:
Սիրարփի Աղաբաբյան