
Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C