ՊՍԺ-ն Նեյմարի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օգոստոսի 10-ը
ՊՍԺ-ն հարձակվող Նեյմարի հարցը կլուծի մինչև օգոստոսի 10-ը:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, հղելով L’Equipe-ին, ֆրանսիական ակումբը պլանավորում է այս հարցի վերաբերյալ որոշում կայացնել Ֆրանսիայի առաջնության մեկնարկից առաջ, որպեսզի թիմը կենտրոնանա մրցաշարի վրա:
Ընդ որում, ՊՍԺ-ն ցանկանում է, որպեսզի բրազիլացին մնա թիմում, չնայած վերջինիս՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությանը: Փարիզեցիները դեռևս առաջարկ չեն ստացել Նեյմարի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը