Բաժիններ՝

«Նա իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է». Գվարդիոլան՝ Ֆոդենի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի մասին:

«Ես բազմիցս ասել եմ մամուլի ասուլիսների ժամանակ, բայց ոչ Ֆիլին դեմ դիմաց, որ նա իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Ես չեմ տեսել նրա նմանը թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Նա ամեն ինչ ունի՝ լավագույններից մեկը դառնալու համար: Ոչ միայն Անգլիայում, այլև աշխարհում:

Միակ խնդիրն այն է, որ մարզիչը միշտ չէ, որ ընգրկում է նրան մեկնարկային կազմում:

Հուսով եմ՝ ապագայում նա կդառնա ավելի լավը: Նա արժանի է 90 րոպե անցկացնել դաշտում, բայց նա գիտի, թե որ թիմում է խաղում, և որ միշտ չէ, որ հեշտ է խաղալ այդ թիմի մրցակիցների հետ:

Բայց նա լավ է հասկանում իրավիճակը և ամեն մի ուսումնամարզական հավաքում մեծ աշխատանք է կատարում: Նա գիտի, որ ես գնահատում եմ նրան: Ես այստեղ եմ՝ օգնելու նրան դառնալ այն, ինչին նա արժանի է»,- ասել է Գվարդիոլան:

2018/19 մրցաշրջանում 19-ամյա Ֆոդենը Անգլիայի առաջնությունում խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» 13 խաղերում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս