Բաժիններ՝

«Ավանդների աճի տեմպը շարունակական է». Հերմինե Հարությունյան

«Այս պահի դրությամբ մենք որևէ խնդիր չունենք, բոլոր բանկերի մոտ կայուն վիճակ է: Բայց երբեք չենք կարող ասել, թե երբ խնդիր կառաջանա: Մեզ նման կառույցները ստեղծված են հենց վատ, արտակարգ դեպքերի համար, որպեսզի բնակչության շրջանում անհանգստություն չառաջանա, քանի որ մենք երաշխավորում ենք կոնկրետ ֆիզիկական անձանց ավանդները: Եվ մենք դրան միշտ պատրաստ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը՝ խոսելով ավանդների երաշխավորվածության մասին:

Ըստ նրա՝ իրենք գումարները ներդրել են այնպիսի ակտիվներում, որոնք հետ վերադարձնելն անհրաժեշտության դեպքում միշտ կարելի է, և հատուցումը կիրականացվի:

Հ.Հարությունյանի խոսքով՝ այսօր բանկային համակարգը կայացած է, բայց մշտապես զարգանալու տեղ ունի, և իրենք հետևում են միջազգային ու ԵԱՏՄ տարածքում ստանդարտներին:

Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում բանկային ավանդների ծավալն աճել է 38 մլրդ դրամով կամ 1.3%-ով և կազմել՝ 2 տրլն 901 մլրդ դրամ:

Հարցին՝ իշխանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են նկատվել այս մեկ տարում, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ անցած տարվա երկրորդ եռամսյակի վերջում ավանդների փոքր-ինչ նվազում է եղել, ապա նորից ավելացել է, և աճի տեմպը շարունակական է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս